Առողջապահության լրատու 6-7.2012
Փոխհարաբերությունների մակարդակները
Շփման խնդիրները և շփման հոգեբանությունը սկսել են խիստ անհանգստացնել մասնագետներին վերջին ժամանակներս: Քանի որ հենց շփումն է մարդուն հնարավորություն տալիս հաճույք ստանալ, հաղթահարել կյանքի բացասական երևույթները, ինչպիսիք են թախիծը, տաղտուկը, վատ տրամադրությունը:
Բայց պատահում է նաև այնպես, որ շփումը դրական արդյունք չի տալիս, նման դեպքում պետք է ուշադրություն դարձնել սեփական անձի և այն հանգամանքի վրա, թե ինչպես եք շփվում/ինչպես եք կառուցում ձեր փոխհարաբերությունները այս կամ այն իրավիճակում:
Հոգեբանները առանձնացնում են շփման հետևյալ մակարդակները` պարզունակ, կառավարվող, գործնական, խաղային, հոգևոր և դիմակների մակարդակ: Այս բոլոր մակարդակները ենթադրում են , որ զրուցակիցները պետք է տարբեր հոգեբանական մեթոդներ հնարեն, բառեր ու արտահայտություններ օգտագործեն, իրենց անհատականության առավելագույն զարգացմանը հասնելու համար: Քննարկենք շփման տարբեր մակարդակները, հասկանալու համար, թե դրանք ինչպես են միմյանցից տարբերվում:
Շփման պարզունակ մակարդակ
Այս դեպքում մարդը չի կարող, կամ չի ուզում շփվել, նրան չի հուզում զրուցակցի վերաբերմունքը, և արդյո±ք ինքը հաճելի կամ ճիշտ է խոսում: Շփման պարզունակ մակարդակին կարելի է հետևել հարբած կամ անքաղաքավարի, կոպիտ մարդու հետ զրուցելիս: Նման շփման մակարդակի գլխավոր առանձնահատկությունը աղքատ բառապաշարն է և շատ արագ խոսելը: Դա պետք է հունից հանի/շեղի զրուցակցին, հանի հոգեկան հավասարակշռությունից: Դրա հետ մեկտեղ, մարդը, ով ստիպված է շփվել պարզունակ մակարդակով , պետք է փորձի հանգստացնել իր զրուցակցին, նրա հետ խոսելով հանդարտ, հանգիստ, երբեմն էլ մի քիչ խիստ: Նման դիրքորոշումը կօգնի խուսափել կոնֆլիկտից և հարթել սուր անկյունները:
Կառավարելի մակարդակ
Նման դեպքում զրուցակիցը ընդամենը գործիք է ինչ-որ մի նպատակի հասնելու համար: Շփման նման մակարդակ հաճախ կարելի է հանդիպել մենեջերների, դիվանագետների շրջանում, ինչպես նաև կենցաղային մակարդակում (օրինակ, երբ կինը փորձում է ամուսնուն ինչ-որ բան հիշեցնել կամ համոզել, որ գնի իր ուզած իրը): Բացի դրանից, շփման այս մակարդակում կարող են լինել նաև այնպիսի կոպիտ միջոցներ, ինչպիսիք են շողոքորթությունը կամ վախեցնելը:
Գործնական մակարդակ
Այստեղ անհրաժեշտ է անպայման ուշադրություն դարձնել զրուցակցի բնավորության, տարիքի և անձնական կարծիքի վրա: Նպատակը կամ դրան հասնելու միջոցներն են պայմանավորում փոխհարաբերությունները, այդ պատճառով էլ նման շփումը կառավարելի համարել չի կարելի: Փոխհարաբերությունների գործնական մակարդակը անհրաժեշտ է այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտության թելադրանքով պետք է մշտապես գտնվեն որոշակի հեռավորության վրա: Բացի դրանից, հարաբերությունների նման մակարդակը ոչ միայն գործնականություն է պարունակում, այլև պահանջում է զրուցակցի հանդեպ լուրջ վերաբերմունք, այդ պատճառով էլ փոխհարաբերությունների նման ձևից կարելի է օգտվել ոչ միայն գործընկերների հետ շփվելիս, այլև անձնական, ընտանեկան կյանքում:
Խաղային մակարդակ
Այս դեպքում փոխհարաբերությունները կառուցվում են մի քիչ խաղային, ոչ պաշտոնական, կատակային ձևով: Նման հարաբերություններ լինում են ընկերների, բարեկամների միջև: Խաղային մակարդակի շփման վառ օրինակ է նաև սիրախաղը: Խաղի մակարդակը կապված է հումորի զգացման, ինչպես նաև անկաշկանդ, ոչ պաշտոնական մթնոլորտում զրուցելու հնարավորության հետ:
Հոգևոր մակարդակ
Նման փոխհարաբերությունների ժամանակ մարդը կարողանում է զրուցակցի հետ հոգեհարազատորեն զրուցել, նրա մոտ բացել իր հոգին: Շփման հենց հոգևոր մակարդակում է լինում անհատի լիակատար բացահայտումը, որն, իր հերթին, հատուկ ներուժ է պահանջում: Շփման նման մակարդակը հնարավոր է մտերիմ մարդկանց, հարազատների կամ էլ խոստովանահոր հետ: Հոգևոր շփման գլխավոր տարբերակիչ գիծը խոսքի անշտապողականությունն է, որը մատնացույց է անում զրուցակցի հանդեպ հատուկ վերաբերմունքը:
Դիմակների մակարդակը
Յուրաքանչյուր մարդ մեկ կամ մի քանի «դիմակ» ունի, որոնք օգտագործում է տարբեր իրավիճակներում: Հաճախ շփման նման մակարդակը արձանագրվում է , եթե մարդուն տհաճ է շփվել զրուցակցի հետ, բայց նա աշխատում է դա թաքցնել, որ չվիրավորի կամ էլ ավելի քաղաքավարի երևա: մարդը կարող է «հագնել» նաև ուրախության դիմակը անհետաքրքիր կամ ոչ պետքական նվեր ստանալիս: Եթե մարդը մշտապես շփվում է դիմակների մակարդակով, նրա համար առավել դժվար է լինում այլ մակարդակներով շփումները և իր համար ճշմարիտը, իսկականը բացահայտելը:
Իհարկե, չնայած այն հանգամանքին, թե շփման որ մակարդակն է ընտրված, մարդը պետք է բավարար բառապաշար ունենա, որ կարողանա արտահայտել իր հույզերը, գաղափարներն ու զգացմունքները: Շատ կարևոր է ոչ միայն համապարփակ բառապաշար ունենալը, այլև մակաբույծ բառեր չօգտագործելը, որով առատորեն համեմված է այսօրվա խոսակցական լեզուն:
Հարկ է հիշել, որ կյանքի տարբեր իրավիճակներում ընտրված ճիշտ շփման ձևը հաջողությանն ճանապարհն է հարթում ոչ միայն գործնական կյանքում, այլև հուզական աշխարհում, այդ պատճառով էլ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որ ասվածը լինի պարզ ու հասկանալի:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն